Տեսանյութեր Հասարակություն 

«Gelandewagen»-ն ուղղաթիռից ցած նետած տղամարդը պատմել է, թե ինչու է արել դա /Տեսանյութ, լուսանկար/

Ռուսաստանցի բլոգեր Իգոր Մորոզը պատմել է, թե ինչու է ուղղաթիռից նետել «Gelandewagen» մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին վերջինս խոսել է РЕН ТВ-ի հետ զրույցում, փոխանցում է Լենտան։

Մորոզի խոսքերով, միտքն առաջացել է ինքնաբուխ։ Բլոգերը բացատրել է, որ ավտոմեքենան անհարմարություններ է պատճառել, օրինակ, վերանորոգման հետ կապված։ Նա ավտոմեքենան համեմատել է դանդաղ աշխատող սմարթֆոնի հետ, որն ուզում ես կոտրել։

Բլոգերը նշել է, որ պատրաստվել է մի քանի ամիս և գաղափարի իրականացման համար ներգրավել է իր ընկերներին: Մորոզը նաև ասել է, որ այդ արարքով փորձել է տպավորել իր հետևորդներին:

Նշվում է, որ միջադեպը հետաքրքրել է իրավապահ մարմիններին և տրանսպորտային դատախազությանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երկու ռուսաստանցի գրազի արդյունքում ուղղաթիռից մոտ 300 մետր բարձրությունից ցած են նետել 1995 թվականի Mersedes Gelandewagen մակնիշի ավտոմեքենան։

Նույն շարքից