Մոսկվայի ԱԴԾ շենքի մոտ կրակ բացած Եվգենի Մանյուրովի մոտ չի նկատվել ագրեսիայի ակնհայտ նշաններ, սակայն կան ապացույցներ, որ տղամարդը եղել է շատ եսասեր: Այս մասին հանցագործի լուսանկարը վերլուծելուց հետո հայտարարել է դիմագետ Սվետլանա Ֆիլատովան, փոխանցում է Լայֆը։
Ըստ մասնագետի, տղամարդը չի կարողացել երկար ժամանակ կենտրոնանալ որևէ գործի վրա և կարող էր արագ բռնկվել՝ «անհեթեթ պատճառներով»։ Ընդհանուր առմամբ, ըստ մասնագետի, նա ոչ կոնֆլիկտային անձնավորություն է եղել և կարողացել է բանակցել մարդկանց հետ։
«Նա անզուսպ է եղել իր խոսքերում. Ընդգծված ներքևի շրթունքը ցույց է տալիս, որ մարդը կարող է արագ բռնկվել: Կարող է կոնֆլիկտային լինել: Կարող է կոպտել, իսկ հետո ներողություն խնդրել: Նա ինքին բավականին թույլ մարդ է»,-ասել է մասնագետը։
Ոչ վերբալ պահվածքի փորձագետը նշել է նաև, որ Մանյուրովն «անձնականում ավելի բաց է եղել»: Նա նաև ենթադրել է, որ տղամարդն ամուր կապված է եղել մարդկանց, և, հետևաբար, նրանց հետ հարաբերություններ չի կառուցել: Նմանատիպ պահվածքի պատճառը կարող է թաքնված լինել կյանքի ընթացքում ապրած հիասթափությունների մեջ:
Ֆիլատովան շեշտել է, որ մասնագիտական առումով նա կարող էր ունենալ սկզբունքներ, սակայն ավելի շուտ կամային մարդ էր: Բացի այդ, մասնագետի կարծիքով, տղամարդն ամեն ինչի մեջ եղել է «տրամաբանության» կողմնակից։