Հայաստան Քաղաքական Բարի օր 

Խաժակյանն է ասել, որ խնդիրներ ունի, ինքն է հարցը բարձրացրել. Էդմոն Մարուքյանը բացում է փակագծերը

Խաժակյանն է որոշելու, թե ինչ անի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով վերջինիս ապագա գործունեության մասին:

Ավելի վաղ ԼՀԿ-ն հայտնել էր, որ քննարկվում է Խաժակյանին ավագանիից հետ կանչելու հարցը:

Մարուքյանն այսօր լրագրողներին հայտնեց, թե պետք է հասկանալի լինի, որ իրենք պատասխանատու են միայն իրենց անդամի, կուսակցականի համար. «ԵԼՔ դաշինքի ժամանակ, երբ դաշինքային որոշում էր կայացվում, բոլոր ուժերով պատասխան էինք տալիս, երբ առանձին ուժն այլ բան էր անում, ինքն էր պատասխան տալիս: Իսկ հիմա հանրային ընկալման խնդիր կա, որը քննարկումների հարց է»:

Հարցին՝ Խաժակյանի կարծիքն արդյո՞ք հաշվի են առնելու որոշում կայացնելիս, Մարուքյանն ասաց, որ հենց վերջինս է որոշելու. «Ինքը խնդիր ունի, ինքն է ասել, որ խնդիր ունի, ո՞նց բացատրեմ: Ինքն ասում է՝ եթե խնդիրը լուծվի, ինքը կմնա: Այնպես չէ, որ նա ուզում է, իսկ մենք ասում ենք, որ պետք է դուրս գա: Խաժակյանն է խնդիրներին բախվում, ինքն է այդ հարցը բարձրացնում, մենք օդից չենք այդ հարցը բացել: Այդ հարցը մեկ տարի է քննարկվում է»:

Նույն շարքից