Տեսանյութեր Հասարակություն 

Վոլգոգրադի մարզում 56 ուղևորով ավտոբուսը բախվել է «ԿամԱԶ»-ին․ Տուժել է 5 մարդ /Տեսանյութ․ լուսանկար/

Վոլգոգրադի մարզում բախվել են «ԿամԱԶ»-ը և 56 ուղևորով ավտոբուսը, կան տուժածներ: Այս մասին հայտնում է V1.ru- ն՝ հղում անելով տարածաշրջանում Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությանը:

«Ըստ նախնական տեղեկությունների, ավտոբուսի վարորդը՝ դուրս գալով երկրորդական ճանապարհից, չի զիջել և բախվել է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի կիսակցորդիչին, ինչից հետո ընկել է ջրամբարի մեջ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ավտոբուսում գտնվող ուղևորներն Ուզբեկստանի քաղաքացիներ են։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տուժել է 5 մարդ: Նրանք հոսպիտալացվել են։

Այժմ տեղում աշխատում են հատուկ ծառայությունները: Պարզվում են վթարի բոլոր մանրամասները: Քննարկվում է նաև տեղի դպրոցում ուղևորների ժամանակավոր տեղակայման հարցը:

Նույն շարքից