Քաղաքական Միջազգային 

Լեհաստանի նախագահի խորհրդականն ամերիկացիներին տխմար է անվանել

Լեհաստանի նախագահի խորհրդական Վիտոլդ Մոդզելևսկին ամերիկացիներին տխմար է անվանել: Նա այդպիսի տեսակետ է հայտնել ռուս-լեհական հարաբերությունների վերաբերյալ իր գրքում, փոխանցում է Լենտան։

Լեհաստանի նախագահի խորհրդականի խոսքերով Միացյալ Նահանգները նվաստացնում և վիրավորում է Վարշավային՝ չնայած այն փաստին, որ հանդիսանում է նրա ռազմավարական գործընկերը: Ըստ նրա, ամերիկացիները Լեհաստանում զարգացնում են Ռուսաստանի նկատմամբ ատելությունը, ինչի արդյունքում Վարշավան կորցնում է իր սուբյեկտիվությունը միջազգային քաղաքականության մեջ:

Նա նաև քննադատել է Լեհաստանի քաղաքականությունն ամերիկյան զենք գնելու հարցում: Նրա խոսքով ՝ ամերիկացիները նվաստացնում են իրենց հաճախորդներին, և Վարշավան միլիարդավոր դոլարներ է ծախսում «որոշ զենքեր» ձեռք բերելու համար․ «Մենք ինքներս զենք արտադրել չենք կարող, մենք պետք է գնենք այն մեր հավատարիմ ընկերներից, չէ որ ընկերությունը զոհաբերություն է պահանջում»,-գրել է նա՝ նշելով, որ չնայած այդ ամենին, Լեհաստանում «շատ լավ գիտեն, որ նրանք (ամերիկացիները) հիմար են»:

Նույն շարքից