Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կատակել է իր տարիքի մասին Մոսկվայում կայացած ամենամյա ասուլիսի ժամանակ։ Կամչատկայի լրագրողներից մեկը հարցրել է՝ արդյո՞ք կչեղարկվի դեպի այդ տարածաշրջան ավիատոմսերի սուբսիդավորումը, և կատակով ասել, որ Պուտինը երկար ժամանակ է չի այցելել Կամչատկա․ գուցե դա կապ ունի տոմսերի թանկ լինելու հետ։
«Դա կապված չէ Կամչատկայի տոմսերի բարձր գնի հետ, քանի որ ես պարզապես գտնվում եմ արտոնյալ կարգավիճակում (նկատի ունի թոշակառու լինելը)։ Ուշադրություն դարձրեք դրան»,-կատակով պատասխանել է պետության ղեկավարը:
Նա հավաստիացրել է, որ ոչ ոք չի պատրաստվում չեղարկել սուբսիդավորումը: Ավելին՝ Կամչատկան դուրս չի եկել Մոսկվայի ուշադդրության կենտրոնից: