Հասարակություն 

Չեչնիայի հայտնի բիզնեսմենն ապտակել է Տիմատիին․ Միջամտել է Կադիրովը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «պաշտպանել» է հիփ-հոփ երգիչ Թիմուր Յունուսովին, ով հայտնի է որպես Տիմատի, Չեչնիայի գործարար և նախկին սենատոր Ումար Ջաբրաիլովի հետ ունեցած կոնֆլիկտից հետո: Այս մասին Ջաբրաիլովը հայտարարել է «Би-би-си» ռուսական ծառայությանը հետ զրույցում, փոխանցում է Լենտան։

Գործարարի խոսքերով ինքը և Տիմատին վիճել են 2008 թվականին կանադացի երգչուհի Նելլի Ֆուրտադոյի մոսկովյան համերգի ժամանակ: Ռեփերը ցանկացել է զուգերգ ունենալ երգչուհու հետ, համերգին եկել է թիկնապահներով, գնացել հանդերձարան և «Կալաշնիկովի» ինքնաձիգի տեսքով օղու շիշ է նվիրել՝ առաջարկելով ռեփ կարդալ իր երգերից մեկի ընթացքում: Պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայայի պլանի համաձայն՝ Ֆուրտադոյի հետ պետք է ելույթ ունենար Դիմա Բիլանը, սակայն փոթորկի պատճառով Ֆուրտադոյի ինքնաթիռն ուշացել է, և նա չի հասցրել ելույթ ունենալ, ինչի պատճառով էլ զուգերգից հրաժարվել են:

Գործարարը նշել է, որ Ռուդկովսկայան իմացել է Տիմատիի գործողությունների մասին և խնդրել է իրեն խոսել ռեփերի հետ, որպեսզի նա չմիջամտի համերգին: Ջաբրաիլովը համապատասխան խնդրանքով դիմել է ռեփերին, ինչպես նաև անվտանգության աշխատակցին կանգնեցրել է Ֆուրտադոյի հանդերձարանի դռան մոտ: Այնուամենայնիվ, Տիմատին հայտնվել է բեմում երգչուհու կատարման ընթացքում «և սկսել է ինչ-որ բաներ պատկերել», ինչի պատճառով Ֆուրտադոն դադարեցրել է համերգը և ընկել հիստերիայի մեջ:

«Ես գնացի կուլիսներ  և տեսա, որ Տիմատիի թիկնապահները վազում են, նրանց հետևից արյունոտ ճակատով վազում է իմ թիկնապահներից մեկը։ Ես հարցրեցի նրան՝ ծեծե՞լ են, նա պատասխանեց՝ ես եմ ծեծել, ուղղակի ճակատով եմ հարվածել: Ֆուրտադոյի թիկնապահները նույնպես մասնակցել են ծեծկռտուքին»,-ասել է գործարարը: Ջաբրաիլովը շեշտել է, որ հանդիպել է Տիմատիին և ապտակել նրան՝ խոստանալով թույլ չտալ վերջինիս հետագա համերգները մայրաքաղաքում:

Դրանից հետո Տիմատին, իբր, հեռացել է, դիմել է «հայտնի երգչուհու», և նրա հետ գնացել է Չեչնիայի ղեկավարի մոտ՝ «պաշտպանություն խնդրելու» համար:

«Ռամզանը, փոխարենը նրան նախատելու, զանգում է ինձ և ասում՝ իմ մոտ երգիչ է եկել, ես քեզ խնդրում եմ, խնդիրներ մի ստեղծիր նրա համար, նա իմ մարդն է, ես «վերցնում եմ նրան իմ ձեռքի տակ»»,-ասել է Ջաբրաիլովը։

Նույն շարքից