Հասարակություն 

Միլիոնատերը փնտրում է 10 հոգու, ովքեր կցանկանան ապրել իր հետ «դրախտում»

Գերմանացի միլիոնատերը փնտրում է մարդկանց, ովքեր կցանկանան բնակություն հաստատել Նոր Զելանդիայում գտնվող իր ֆերմայում: Այս մասին հայտնում է New Zealand Herald հրատարակությունը:

70-ամյա ձեռներեց Կառլ Ռայփենը, ով հարստացել է սառեցված սուրճի բիզնեսի շնորհիվ, հայտարարություն է տարածել Նոր Զելանդիայի թերթերից մեկում: Նա գրել է, որ իրեն պետք է 10 հոգի, որպեսզի իրեն ընկերակցեն հեռավոր ֆերմայում։ Նշվում է, որ կարող են դիմել թե՛ տղամարդիկ թե՛ կանայք, սակայն նրանք չպետք է լինեն 70 տարեկանից բարձր:

Միլիոնատիրոջ հյուրերը երկու հոգու համար նախատեսված առանձին տներում են բնակվելու: Նրանք կարող են զբոսնել, ձուկ որսալ, գնումներ կատարել, լողալ և դիտել թռչուններին և կենդանիներին:

Ռայփենը 223 հա մակերեսով հողատարածքը գնել է 2000 թվականին: Այժմ հողակտորի արժեքը գնահատվում է 5,6 միլիոն: Ըստ The Independent-ի, 2016 թվականին միլիոնատերը փորձել է վաճառել հողատարածքը, սակայն գործարքը տեղի չի ունեցել:

Նույն շարքից