Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հիշել է այն մասին, թե ինչպես է ծանոթացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Պուտինը դեռ Ռուսաստանի նախագահը չէր: Նշյալ հանդիպման մանրամասներին մասին Լուկաշենկոյին հիշեցրել է հենց Պուտինը:
Երբ Պուտինը Լուկաշենկոյին ասել է, որ իրենք վաղուց են ծանոթ, վերջինս հարցրել է. «Իսկ որտե՞ղ ենք մենք ծանոթացել»:
Պուտինն այդ ժամանակ հիշեցրել է Լուկաշենկոյի՝ Սանկտ Պետերբուրգ կատարած այցերից մեկի մասին՝ հարցնելով. «Իսկ հիշո՞ւմ եք, թե ով է Ձեզ դիմավորել:
«Ես ասացի, որ հիշում եմ»,-ծիծաղելով ասել է Բելառուսի նախագահը:
1990-96 թվականներին Վլադիմիր Պուտինն աշխատել է Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ Անատոլի Սոբչակի թիմում: Լուկաշենկոն Բելառուսի նախագահ դարձել է 1994 թվականին: Ամենայն հավանականությամբ, նրանց առաջին հանդիպումը կայացել է 90-ականների կեսերին: