Հասարակություն 

Կուրգանի շրջանում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում զոհվել է 3 կին, տուժել 5-ամյա երեխա /Լուսանկարներ/

Կուրգանի շրջանում բեռնատարի և Լադայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել է 3 կին, տուժել 5-ամյա երեխա: Այս մասին հայտնում է Լայֆը՝ հղում անելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տարածած հայտարարությանը։

Նշվում է, որ փոքրիկը հոսպիտալացվել է Բելոզերսկի շրջանի Կենտրոնական շրջանային հիվանդանոց:

Դեպքի վայրում աշխատում են քննիչները։

Նույն շարքից