Միջազգային Քաղաքականություն 

Գերմանիան ԱՄՆ-ի պատժամիջոցներն անվանել է միջամտություն իրենց ներքին գործերին

analitik.am

Գերմանիայի Ֆինանսների նախարար Օլաֆ Շուլցը հայտարարել է, որ Բեռլինը սկզբունքայնորեն դեմ է ԱՄՆ-ի կողմից «Հյուսիսային հոսք-2» գազատարի ստեղծումն իրականացնող ընկերության հանդեպ պատժամիջոցներ կիրառելուն:

Քաղաքագետը ԱՄՆ-ի պատժամիջոցները անվանել է լուրջ միջամտություն Գերմանիայի և ընդհանրապես  Եվրոպայի ներքին գործերին: «Ակնհայտ է, որ մենք չենք համաձայնի նման պատժամիջոցների կիրառման և ամեն ինչ կանենք, որ դա պարզ լինի ԱՄՆ-ի կառավարությանը», - ասել է Շուլցը:

Շուլցի խոսքով՝ «Հյուսիսային հոսք-2» գազատարի ստեղծմանը մասնակցող ընկերությունն ինքնուրույն պետք է որոշումներ կայացնի հետագա գործողությունների մասին:

Նույն շարքից