Քաղաքական Միջազգային 

Զյուգանովը խոսել է Ռուսաստանում նախագահական արտահերթ ընտրությունների մասին

ՌԴ Կոմունիստական կուսակցության նախագահ Գենադի Զյուգանովը հայտարարել է, որ չի բացառում Ռուսաստանում նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումը: Այս մասին նա խոսել է կոմունիստների կողմից դեկտեմբերի 21-ին մոսկովյան Միությունների տանն անցկացված ասուլիսի ժամանակ:

«Հունվար-փետրվար ամիսներին մենք պետք է հզոր ֆորում անցկացնենք և ծրագիր հաստատենք, ձևավորենք ազգային հետաքրքրությունների և ժողովրդի վստահության վրա հիմնված  կառավարություն՝ գնալով ընտրությունների: Ես չեմ բացառում, որ կարող են լինել նախագահական արտահերթ ընտրություններ»,- հայտարարել է Զյուգանովը:

Ասուլիսի բացմանը մասնակցել են նաև ՌԴԿԿ նախագահի նախկին թեկնածու Պավել Գրուդինինը, պատգամավոր և լրագրող Մաքսիմ Շևչենկոն, ընդդիմադիր Սերգեյ Ուդալցովը և Իրկուտսկի նախկին քաղաքապետ Սերգեյ Լևչենկոն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունում նախագահի հերթական ընտրությունները պետք է անցկացվեն 2024 թ.:

Նույն շարքից