Հասարակություն 

Գտնվել է 16 տարի առաջ անհայտ կորած աղջիկը

Տոմսկում ապրող ընտանիքը վաղուց է փնտրել իր բարեկամուհուն, որը կորել էր 16 տարի առաջ: Այս մասին հայտնել է  НГС24-ը:

Պարզվել է, որ 2003 թ. աղջիկն առանց հարազատների իմացության հայտնվել է նյարդահոգեբուժական դիսպանսերում այն բանից հետո, երբ նրան գտել են Կրասնոյարսկում մի խանութի ցուցանակի առջև: Վաճառողը հարցեր է տվել նրան, սակայն նա չի կարողացել պատասխանել և միայն կրկնել է իր անունը՝ Յուլիա:

Աղջկա ինքնությունը պարզել կամ նրա հարազատներին գտնել չի հաջողվել, չնայած նրա լուսանկարները տարածել են ամբողջ երկրով: Աղջիկը նյարդահոգեբուժական դիսպանսերում անցկացրել է 16 տարի:

2019 թ. սկզբին անհայտ կորած աղջկան գտնելու գործով զբաղվել է Կրասնոյարսկի «Անհետացած երեխաների որոնում» կազմակերպությունը, որն էլ գտնելով աղջկան՝ այդ մասին հրապարակել է սոցցանցերում:

Յուլիային ճանաչել է եղբայրը՝ զանգահարելով կամավորներին: Նա հույս է հայտնել, որ իրեն թույլ կտան տուն վերադարձնել կորած քրոջը:

Նույն շարքից