Հասարակություն Պատահարներ 

Տաշիր-Պրիվոլնոյե-Վրաստանի սահման տանող ավտոճանապարհին բռնկված հրդեհը մարվել է

Դեկտեմբերի 21-ին, ժամը 11։24-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով Տաշիր-Պրիվոլնոյե-Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 35-րդ կմ-ին «Գայլի Դարպասներ» կոչվող հանդամասում բռնկված հրդեհի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև 16 փրկարար ծառայող:

Հրդեհը մարվել է ժամը 18։07-ին։ Այրվել է 400-500 հա բուսածածկույթ։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

 

Նույն շարքից