Պատահարներ Հասարակություն Պատահարներ 

Ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք

Դեկտեմբերի 21-ին, ժամը 19:24-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի սկզբնամասում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան խափանվել է. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նույն շարքից