Քաղաքական Միջազգային 

Բոլսոնարուն հերքել է իր քաղցկեղ ունենալու մասին լուրը

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել է, որ իր մոտ քաղցկեղ չի հայտնաբերվել:

«Ոչինչ չեն հայտնաբերել: Եթե նույնիսկ հայտնաբերեին, ի՞նչ պիտի լիներ: Պետք է կտրեի՞ն ականջս: Խնդրեմ, ինձ համար միևնույնն է», - ասել է նախագահը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ  Բոլսոնարուն հայտարարել էր, որ այցելել է հիվանդանոց, որտեղ հեռացրել են իր ձախ ականջի վրայի խալը՝ քաղցկեղի առկայությունը ստուգելու համար:

Նույն շարքից