Տեսանյութեր Հասարակություն 

Հայտնի դերասանուհին բանտում է անցկացրել իր ծննդյան օրը /տեսանյութ/

Ամերիկյան դերասանուհի Ջեյն Ֆոնդան ձերբակալվել է ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ էկո բողոքի ակցիա անցկացնելու համար: Նրան ձերբակալել են 5-րդ անգամ: Ավելի վաղ Ֆոնդան նշել էր, որ չի բացառվում՝ իր 82-րդ տարեդարձն անցկացնի բանտում:

Հայտնի է, որ դերասանուհու հետ միասին ձերբակալվել է 137 ցուցարար: Սեպտեմբեր ամսից հանուն շրջակա միջավայրի պահպանման բողոքի ակցիան Ֆոնդան իր կողմնակիցների հետ անցկացնում է ամեն ուրբաթ:

Այս անգամ ցույցը համընկել էր դերասանուհու ծննդյան օրվա հետ: Նրան ձերբակալելիս ամբոխը շնորհավորել է դերասանուհուն՝ բարձր երգելով՝ շնորհավոր:

Նույն շարքից