Հասարակություն Իրավական 

Նիցցայի տոնավաճառում տարհանվել է 3,5 հազար մարդ

Նիցցայում ոստիկանությունը պայթյունի մասին կեղծ տագնապից հետո տարհանել է մոտ 3,5 հազար մարդու, որոնք այցելել էին Սուրբծննդյան տոնավաճառ: Այս մասին հայտնել է BFM հեռուստաալիքը:

«Մարդը արագ անցել է թիկնապահի կողքով՝ հայտնելով, որ տոնավաճառում պայթուցիկ սարք է տեղադրել», - ասել է քաղաքապետ Կրիստիան Էստրոզին: Թիկնապահն այս մասին հայտնել է անվտանգության աշխատակիցներին: Տեսախցիկների շնորհիվ կասկածյալը հայտնաբերվել է տոնավաճառից ոչ հեռու և կալանավորվել:

Տոնավաճառը վերաբացվել է, քանի որ իրավապահ մարմինները խուզարկության ընթացքում ոչինչ չեն հայտնաբերել:

Նույն շարքից