Հասարակություն Պատահարներ 

Ուժեղ հրդեհ Լաս Վեգասում

Լաս Վեգասի  Alpine Motel Apartments եռահարկ մոթելում բռնկված ուժեղ հրդեհի հետևանքով մահացել է առնվազն 5 մարդ, տուժել 13-ը: Այս մասին հայտնել է Վեգասի հրշեջ ծառայությունը թվիթերյան էջում:

Հրդեհը բռնկվել է գիշերը: Պատահարի վայր ժամանած հրշեջ-փրկարարները տեսել են, թե ինչպես են մարդիկ  շենքի պատուհաններից դուրս ցատկում:

Հետաքննություն է սկսվել՝ հրդեհի պատճառը պարզելու համար:

Նույն շարքից