Ռուս բռնցքամարտիկ Ալեքսանդր Եմելյանենկոն ինսթագրամյան իր էջում կիսվել է տեսանյութով, որտեղ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը մենամարտի է հրավիրել իրեն:
38-ամյա մարզիկը Կադիրովի հրապարակումը անվանել է «Մարտահրավեր Եմելյանենկոյին» ֆլեշմոբի շարունակություն: Նա նաև բնութագրել է Կադիրովին որպես իր ընկեր: