Դեկտեմբերի 21-ին, ժամը 21:58-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:53-ին, մարվել՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 00:24-ին: Այրվել է մոտ 600 քմ խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին են մասնակցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դիլիջանի ազգային պարկ» մասնաճյուղի 6 աշխատակից և ազատ հերթափոխից 5 հրշեջ-փրկարար:
Ժամը 00:58-ին վերադարձի ճանապարհին նկատվել է հրդեհի նոր օջախ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:50-ին, մարվել` 01:56-ին
Այրվել են մոտ 100 քմ խոտածածկ տարածք և 3 կոճղ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դիլիջանի ազգային պարկ» մասնաճյուղի 6 աշխատակից: