Որովայնի շրջանի ավելորդ ճարպերից կօգնի ազատվել ճիշտ սննդակարգը: Այս մասին հայտնել է ամերիկացի բժիշկ-էնդոկրինոլոգ Էլիզաբեթ Լոուդենը:
Լոուդենը նշել է, թե ինչպիսի սննդակարգ է հարկավոր օրգանիզմի նյութափոխանակությունը բարելավելու համար: Ըստ նրա՝ նման խնդիրներ ունեցող մարդիկ պետք է իրենց սննդակարգ ներմուծեն ճարպաթթուներով հարուստ մթերքներ, հատկապես ավոկադո և հունական ընկույզ, որոնք դանդաղ են մարսվում և շատ էներգիա են պահանջում:
Բժիշկը նաև խորհուրդ է տվել սննդակարգում ուշադրություն դարձնելու սպիտակուցներին, որոնց պակասը կարող է նպաստել մարմնի մկանային զանգվածի նվազմանը՝ պահպանելով ճարպային զանգվածը: