Հասարակություն Իրավական 

Կանխվել է ահաբեկչության փորձ Բեռլինի Սուրբծննդյան տոնավաճառի ժամանակ

Գերմանիայի իրավապահ մարմինները Բեռլինի կենտրոնում՝ Բրայթշայդպլաց հրապարակի սուրբծննդյան տոնավաճառի ժամանակ, կանխել են ահաբեկչական փորձ:

Ոստիկանները ձերբակալել են 2 կասկածելի տղամարդու: Պարզվել է, որ նրանք սիրիացիներ են, որոնցից մեկի կապը ԻՊ ահաբեկչական խմբավորման հետ հաստատվել է, իսկ մյուսը ԱՄՆ-ի կողմից ձերբակալության միջազգային երաշխիք է ստացել՝ պայթուցիկ սարքերի ապօրինի օգտագործման համար:

Ձերբակալված անձանց մոտ հայտնաբերվել է նաև կասկածելի իր, որը ենթադրաբար ինքնաշեն պայթուցիկ սարք է:

Տարվող հատուկ ծառայությանը մասնակցել է ավելի քան 350 ուժային:

Նույն շարքից