Հասարակություն 

Կոնգոյում գտնվել է կործանցած ռազմական ինքնաթիռի «սև արկղը»

Գտնվել է սույն տարվա հոկտեմբերի 12-ին Կոնգոյի տարածքում կործանված Ан-72 ռազմական ինքնաթիռի «սև արկղը»-ը: Այս մասին հայտնել է Actualite պարբերականը:

Ըստ պարբերականի՝ «սև արկղը»-ը գտնվել է Սանկուրու նահանգում, որտեղ էլ հենց վթարվել էր ինքնաթիռը:

Հիշեցնենք, որ ինքնաթիռը նախատեսված էր Կոնգոյի ժողովրդավարական հանրապետության նախագահ Ֆելիքս Չիսեկեդիի թռիչքն իրականացնելու համար: Կործանված ինքնաթիռի մեջ եղել է 8 ուղևոր, այդ թվում՝  2 ռուս ուղևոր:

Նույն շարքից