Քաղաքական Միջազգային 

Մակրոնը հրաժարվել է նախագահական թոշակից

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հրաժարվել է այն թոշակից, որը նախատեսված է երկիրի նախագահի պաշտոնավարման ավարտից հետո: Այս մասին հայտնել է Մակրոնի խորհրդականներից մեկը:

Էմմանուել Մակրոնը հրաժարվել է ոչ միայն նախագահական թոշակից, այլև Սահմանադրական խորհրդում օրենքով սահմանված ցմահ պաշտոնից:

Հայտնի է, որ նախագահն այդ քայլին է դիմել՝ ելնելով երկրում ստղեծված համապատասխան իրավիճակից:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական թոշակը կազմում է ամսական 6220 եվրո, իսկ Սահմանադրական խորհրդի անդամին տրվող գումարը՝ 13500 եվրո:

Նույն շարքից