Հասարակություն Մշակույթ 

2019 թ. ամենավատ ֆիլմերն ըստ Հոլլիվուդի

analitik.am

The Hollywood Reporter-ը հրապարակել է 2019 թ. ամենավատ ֆիլմերի ցանկը: Առաջին տեղում է «Արկտիկայի պահակները» մուլտֆիլմը: Ըստ քննադատների՝ մուլտֆիլմը չստացված է ձայնային ընտրության պատճառով:

Ամենավատ ֆիլմերի ցանկում երկրորդ տեղը զբաղեցրել է Թոմ Հուպերի «Կատուները» մյուզիքլը, որտեղ «մարդկանց և կատուների թվայնացված հիբրիդները լավագույն դեպքում դիտվում են տարօրինակ, իսկ վատագույն դեպքում՝ սարսափելի»:

Երրորդ տեղում է հայտնվել «Իքս Մարդիկ․ Խավարի Ֆենիքս» ֆիլմը, որը միջակություն է ստացվել ռեժիսորի վառ էմոցիաների բացակայության պատճառով:

Ամենավատ ֆիլմերի ցանկում են նաև «Դոմինո»-ն, «Շերոն Թեյթի ուրվականները», «Ռեմբո.Վերջին արյունը» և այլն:

Նույն շարքից