Ըստ բժիշկների՝ չափազանց շատ ջուր խմելու հետևնքով օրգանիզմից մաքրվում են անհրաժեշտ վիտամիններն ու բաղադրիչները: Կա նաև սպիտակուցների պակասի առաջացման մեծ հավանականություն:
Հայտնի է նաև, որ ջրի մեծ քանակությունը կարող է ազդել մարդու սրտանոթային համակարգի և միզամուղի վրա՝ հանգեցնելով դրանց ծանրաբեռնվածությանը:
Մարդու օրգանիզմին միջին հաշվով անհրաժեշտ է օրական 2,5 լիտր ջուր: Ընդ որում՝ 1 լիտր ջուր մարդն ստանում է սննդից, իսկ 1-1,5 լիտր էլ՝ հեղուկների միջոցով: