Հասարակություն Պատահարներ 

Ավտովթար Կոտայքի մարզում. կա վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Անդրանիկ Երիցյանը իր վարած Opel մակնիշի 36 GT 700 համարանիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Ա. Երիցյանը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Երիցյանը սովորում է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի 4-րդ կուրսում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից