RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ինսթագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել «Տաշիր» ընկերության նախագահի դստեր՝ Տաթևիկ Կարապետյանի հետ: Նա գրառել է, որ Տաթևիկն իրեն ֆոտոշոփ է սովորեցնում:
Լուսանկարի տակ շատ օգտատերեր հիացական մեկնաբանություններ են թողել՝ անդրադառնալով Մարգարիտա Սիմոնյանի բնական գեղեցկությանը: Ղազախստանի բակչուհին ընդգծել է, որ միշտ նախանձել է իր հայ ընկերուհիներին, որոնք բնական գեղեցիկ թարթիչներ ունեն:
Օգտատերերից մեկն էլ կոչ է արել Սիմոնյանին հարցազրույց վերցնելու Տաթևիկ Կարապետյանից:
https://www.instagram.com/p/B6WDBDZqoo9/