Հասարակություն 

Երևանում դի է հայտնաբերվել

Դեկտեմբերի 22-ին, ժամը 13:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շոպրոնի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է. բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և բազմոցին հայտնաբերել Արուսյակ Թ.-ի (ծնված 1948 թ.) դին:

Նույն շարքից