Հասարակություն Իրավական 

Աշակերտուհին մահացել է գլխացավի դեմ դեղահաբ գործածելուց հետո

Զելենոգրադում 13-ամյա աշակերտուհին մահացել է այն բանից հետո, երբ խմել է գլխացավից ազատվելու համար իրեն տրված դեղահաբը: Այս մասին հայտնում է «Московский комсомолец»-ը:

Ըստ հրատարակության՝ աղջկա գլուխը ցավել է զբոսնելու ընթացքում, և ծանոթը նրան դեղահաբ է տվել: Դրանից հետո աղջկա ինքնազգացողությունը վատացել է, և նա կորցրել է գիտակցությունը: Կանգառում ընկած աղջկան հայտնաբերել են անցորդները և զանգահարել շտապօգնություն: Հիվանդանոցի ճանապարհին աղջիկն ընկել է կոմայի մեջ: Նախքան այդ նա հասցրել է բուժքրոջը ասել դեղահաբի մասին, սակայն չի տվել ծանոթի անունը:

Հիվանդանոցում յոթերորդ դասարանի աշակերտուհին մահացել է: Պարզվում են մահվան պատճառներն ու հանգամանքները:

Նույն շարքից