Հասարակություն 

Հիմա այդ ամենի պատասխանատուն ՀՖՖ նախագահի ամենահավանական թեկնածուն է. Ռուբեն Մելիքյան

Պարզվում է՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն է այսօր, և ֆավորիտը ու միաժամանակ, ըստ մամուլի, «իշխանությունների թեկնածուն» epress-էյեմի [նախկին] սեփականատեր Արմեն Մելիքբեկյանն է։

Ես ոչ ֆուտբոլից եմ բան հասկանում, ոչ էլ ընտրություններից։ Բայց մի քիչ հասկանում եմ մամուլից ու կոնկրետ լրատվամիջոցների խմբագրական քաղաքականության հիմքում եղած «սկզբունքներից»՝ ինձ հետաքրքրող թեմաներով. Արցախ, իրավաբանություն, մարդու իրավունքներ։ Ու պիտի ասեմ, որ ինձ հետաքրքրող թեմաներով epress-ում, որոշ որակյալ նյութերի հետ մեկտեղ, նկատել եմ Ադրբեջանական պաշտոնական պրոպագանդայի առանձին թեզերի նուրբ «սպասարկում»։ Ինձ համար ակնհայտ էր, որ քանակի ու ինտենսիվության բերումով դա չէր կարող չբխել խմբագրական քաղաքականության հիմքում դրված «սկզբունքներից»։

Հիմա այդ ամենի պատասխանատուն ՀՖՖ նախագահի ամենահավանական թեկնածուն է։ Ես իհարկե ֆուտբոլից ու ընտրություններից բան չեմ հասկանում, բայց ժամանակին Ադրբեջանական պրոպագանդայի թեզեր «սպասարկողին» երբեք չէի ընտրի ցանկացած հանրային պաշտոնում։ Այդքան բան։

Ռուբեն Մելիքյան

Նույն շարքից