Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հայտարարել է, որ նրա «սիրտը խառնում է» կարիերայի վերաբերյալ իր գործընկերների բողոքերից։ Այս մասին հայտնում է Լայֆը՝ հղում անելով Deadline պորտալին։
Դի Կապրիոն, ումը ամերիկացի ռեժիսոր Կվենտին Տարանտինոն անվանել է իր սերնդի ամենատաղանդավոր դերասան, պատմել է 2016 թվականին Օսկար ստացած «Փրկվածը» ֆիլմի նկարահանումների մասին։
Ավելի վաղ նա բազմիցս խոստովանել էր, որ այդ ֆիլմը դարձել է իր կարիերայի ամենադժվարներից մեկը:
«Իմ սիրտը խառնում է, երբ լսում եմ այն մասին, թե որքան դժվար է աշխատել կինոարտադրության ոլորտում: Այո, սիրտս խառնում է, որովհետև մեր բախտը շատ է բերել այն հարցում, ինչ մենք անում ենք»,-ասել է դերասանը՝ հավելելով, որ «Փրկվածը» ֆիլմը հոգնեցուցիչ և սպառիչ փորձ է եղել: