Կրասնոդարի երկրամասում գողը հրկիզել է խանութն այն բանից հետո, երբ վաճառողը հրաժարվել է գումար տալ։ Այս մասին հայտնում է Life-ը:


Տղամարդը նախ փորձել է թալանել Լենինգրադի փողոցում գտնվող խանութը, սակայն այնտեղ չեն կարողացել նրան կանխիկ գումար տալ: Այնուհետև նա գնացել է հարևանությամբ գտնվող մեկ այլ խանութ, սակայն այնտեղ ևս «մերժվելուց» հետո որոշել է հրկիզել խանութը:


Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների ծառայողները: Երկու քառակուսի մետր տարածք ունեցող խանութում բռնկված հրդեհը հաջողվել է մարել:

Անհաջողակ գողին բերման են ենթարկել դեպքի վայրից ոչ շատ հեռու: