Ասյօր՝ դեկտեմբերի 23-ին, Սիրիայում իրավիճակը քննարկելու համար թուրքական պատվիրակություն է մեկնելու Մոսկվա: Այս մասին հայտնել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Թուրքիան անում է ամեն հնարավորը Իդլիբի վրա հարձակումներին վերջ տալու համար: Մենք պատվիրակություն ենք ուղարկում Մոսկվա իրավիճակը քննարկելու համար: Բանակցությունների ընթացքում մենք կորոշենք, թե ինչ քայլեր կանենք հետագայում»,-ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտին հետ և քննարկել է Սիրիայում, ինչպես նաև Լիբիայում տիրող իրավիճակը՝ հատուկ ընդգծելով ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտության մասին: