Հասարակություն 

Համացանցում վաճառքի են հանել Զելենսկիի դիմանկարով թղթադրամներ

Առցանց վաճառքում հայտնվել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի դիմանկարով թղթադրամներ: 100 գրիվենը կարելի է գնել մոտ 150-250 ռուբլիով: Այս մասին հայտնում է Լայֆը։

Թղթադրամի մի կողմում պատկերված է նախագահի դիմանկարը, Ուկրաինայի դրոշը և զինանշանը, հակառակ կողմում նույնպես պատկերված է Զելենսկին, ինչպես նաև Կիևում Անկախության արձանը:

Այն կարելի է ձեռքբերել տարբեր առցանց հարթակներում, ներառյալ՝ ebay-ում:

Նույն շարքից