Շվեդական «Մալմյո»-ի երկրպագուները հերթական անգամ վնասել են ակումբի և Շվեդիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչի արձանը: Այս անգամ խուլիգաններին հաջողվել է կոտրել բրոնզե արձանի քիթը, ինչպես նաև ներկել այն: Այս մասին հայտնում է Sportbladet-ը:
Չնայած այն բանին, որ Զլատանի արձանը միայն վերջերս էին վնասել, այն փակվել էր երկաթե ցանկապատով, սակայն «Մալմյո» ֆուտբոլային ակումբի երկրպագուներին հաջողվել է մոտենալ մարզիկի արձանին այնքան մոտ, որ կոտրեն արձանի քիթը և ներկեն այն:
«Դեռ ոչ մի հայտարարություն չենք ստացել, բայց տեղեկություններ ենք ստացել հասարակության այն անդամներից, ովքեր տեսել են արձանին հասցված վնասի պահը: Իհարկե, մենք կուսումնասիրենք խուլիգանության այս արարքը և զեկույց կտրամադրենք»,-ասել է տեղի ոստիկանության մամուլի խոսնակ Կատարինա Ռուսին: