Հայաստան Քաղաքական 

Մեր կազմակերպությունը Նիկոլ Վովայի Փաշինյանի կողմից վարքագծի սկզբունքի/կանոնի խախտման առկայության մասին հարցով դիմել է ԿԿՀ-ին. Աղասի Ենոքյան

Ուզում եմ տեղեկացնել, որ մեր կազմակերպությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է դիմել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի կողմից վարքագծի սկզբունքի/կանոնի խախտման առկայության մասին հարցով։

Վարչապետը հանրային պաշտոն զբաղեցնող անձ է, ով համաձայն ՀՀ օրենսդրության, պարտավոր է պահպանել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված վարքագծի սկզբունքները, դրանցից բխող վարքագծի կանոններ։ «Մասնավոր օգուտի համար հանրային պաշտոնի օգտագործման անթույլատրելիության» համընդհանուր ստանդարտի ներքո ուղղակիորեն արգելվում է պաշտոնատար անձանց կողմից հանրային պաշտոնի կամ տիտղոսի կամ հանրային պաշտոնի հետ ասսոցացված հեղինակության օգտագործումը որևէ ընկերության, ապրանքատեսակի կամ ծառայության ներկայացման կամ որակի հաստատման համար:

Մինչդեռ, սույն թվականի նոյեմբերի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում (https://m.facebook.com/story.php?story_fbid=2475282429458804&id=1378368079150250 գովազդել է «Մետեքսիմ» ՍՊԸ-ին և իր կոչի միջոցով նպաստել է մասնավոր կազմակերպության գործունեությանը՝ փաստացի առավելություններ ապահովելով վերջինիս համար։

Հուսով ենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը համապատասխան գնահատական կտա հանրային պաշտոն զբաղեցնող Նիկոլ Վովայի Փաշինյանի այս գործունեությանը։

Աղասի Ենոքյան

Նույն շարքից