«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնը կազմակերպել է տարեվերջյան համաժողով` «Հայաստանը 2020-ի նախաշեմին. մարտահրավերներ, հնարավորություններ, զարգացման սցենարներ» խորագրով:
Համաժողովի ընթացքում տեղի են ունենալու երկու պանելային քննարկումներ`
«Բանակցային գործընթացն ու Հայաստանի արտաքին քաղաքական միջավայրը» և «Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում. զարգացում, թե՞ հետընթաց» խորագրերով: Քննարկվելու են Հայաստանի արտաքին և ներքին քաղաքանության մարտահրավերները և դրանց լուծման ճանապարհները:
Միջոցառումը տեղի է ունենալու դեկտեմբերի 23-ին ժամը 11:00-ին, Opera Suite հյուրանցի «Մոցարտ» սրահում (1-ին հարկ): Մուտքը բաց է: Հրավիրում ենք լրատվամիջոցներին լուսաբանման համար:
-----------------
Համաժողովի օրակարգ
11։00 - Համաժողովի բացում
11։05 - «Ոսկանապատ» ՎԿ պատրաստած՝ «Հայաստան - ՀԱՊԿ. կորսված հնարավորություններ և ստրատեգիական օրակարգ» զեկույցի ներկայացում
11։15 - Պանելային քննարկում՝ Բանակցային գործընթացն ու Հայաստանի արտաքին քաղաքական միջավայրը։
Բանախոներ՝
- Դավիթ Շահնազարյան
- Կիրո Մանոյան
- Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Կարեն Բեքարյան
Մոդերատոր՝ Հովսեփ Բաբայան
12։15 - Սուրճի ընդմիջում
12։45 - Պանելային քննարկում՝ «Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում։ Զարգացում, թե՞ հետընթաց»
Բանախոսներ՝
- Միհրան Հակոբյան
- Արմեն Աշոտյան
- Արծվիկ Մինասյան
- Արմեն Մինասյան
Մոդերատոր՝ Դավիթ Մաթևոսյան