Տեսանյութեր Քաղաքական գլխավոր 

Ռազմական գործողությունների ժամանակ Հայաստանը չպետք է ղեկավարի մի մարդ, ով տեսանք, թե ինչպես է տիրապետում «Կալաշնիկովի» ինքնաձիգին․ Դավիթ Շահնազարյան

Հայաստանի իշխանությունները ցանկանում են Արցախում ձևավորել այնպիսի իշխանություններ, որոնց համար նույնպես ձեռնտու կլինի «փուլ առ փուլ» տարբերակը: Դրանից հետո կլինի այն լուծումը, որը ձեռնտու կլինի Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին: Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնում «Հայաստանը 2020-ի նախաշեմին. մարտահրավերներ, հնարավորություններ, զարգացման սցենարներ» խորագրով տարեվերջյան համաժողովի ժամանակ հայտարարեց Դավիթ Շահնազարյանը:

Շահնազարյանի խոսքերով, Հայաստանում հարցով մտահոգ շրջանակները Ռուսաստանի և մյուսներին պետք է ցույց տան, որ հարցով բանակցող Հայաստանի իշխանությունները ներկայացնում են միայն իրենց տեսակետը, ոչ թե Հայաստանի:

Ինչ վերաբերում է կոնկրետ տարածքներ հանձնելուն, քաղաքական գործիչը հայտարարեց, որ թեկուզ մեկ գյուղի հանձնումն ընդունելի համարողներն ավելի լավ կլինի գնան ու բնակություն հաստատեն օրինակ Մատաղիսում, որպեսզի կարողանան պատասխանել հարցին՝ արդյո՞ք այս կամ այն տարածքի հանձնումից հետո հնարավոր կլինի ապահովել Արցախի մյուս տարածքների ու բնակչության անվտանգությունը:

«Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վտանգն էապես մեծացել է։ Ես չեմ ասում, թե այն վաղը սկսվելու է, սակայն այն կարող է սկսվել ցանկացած պահի: Ինձ համար ակնհայտ է, որ այդ դեպքում ուղղակի անընդունելի պետք է լինի, որ այդ գործողությունները ղեկավարի այս իշխանությունները: Թե՛ իրենց ինտելեկտուալ կարողությունների սահմանափակումը, թե՛ պատկերացումները, թե՛ քաղաքականությունը, որը թուլացնում է մեր բանակի ոգին, այն քաղաքականությունը, որը տարվում է, որպեսզի մենք չունենանք 2016 թվականի աննախադեպ միասնականությունը, չի կարող նոր ռազմական գործողությունենրի պայմաններում արդյունք տալ: Թե՛ պաշտպանությունը, թե՛ ամբողջ քաղաքականությունը տանել մի քաղաքացի, ով տեսանք, թե ինչպես է տիրապետում Կալաշնիկովի ինքնաձիգին»,-ասաց նա:

«Չնայած այս իշխանությունների ջանքերին, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, շփման գիծը չի փոխվելու»,-հավելեց Դավիթ Շահնազարյանը՝ նշելով, որ այն ինչ չեն անում իշխանությունները, պետք է անի առողջ դատող հանրությունը:

Նույն շարքից