Տեսանյութեր Քաղաքական 

Հայաստանում իշխանության է եկել մի մարդ, ում երբեք չի հետաքրքրել Արցախի հարցը. Կարեն Բեքարյան

Հայաստանում իշխանության է եկել մի մարդ, ու նրա հետ մի թիմ, որոնց Արցախի հիմնախնդիրը, բանակցային գործընթացը, կարգավորման գործընթացը երբեք չեն հետաքրքրել:  Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնում «Հայաստանը 2020-ի նախաշեմին. մարտահրավերներ, հնարավորություններ, զարգացման սցենարներ» խորագրով տարեվերջյան համաժողովի ժամանակ հայտարարեց Կարեն Բեքարյանը. «Հետաքրքրված չլինելը, անտեղյակությունը ստեղծել են որոշակի ժամանակահատված, որպեսզի Ադրբեջանն իր շահերն ավելի հետևողականորեն առաջ տանի»:

Բեքարյանի խոսքերով, թե չիմացությունը, թե ամբիցիաների խնդիրը, թե ինստիտուտների անգործությունը բերել են նրան, որ Ադրբեջանի ու միջազգային հանրության կողմից ստեղծվել է ակնկալիք, որի չիրականանալն արդեն իսկ  դիտվելու է ֆորսմաժորի տրամաբանության մեջ. «Ակնկալիքի այդչափ բարձրացումն իր հետ բերել է վտանգների բազմապատկում՝ պատերազմի վտանգի աճ: Երբ ակնկալիքը հասցված է այդ մակարդակի և այն չի իրականացվում, ամեն ինչից զատ առաջանում է դեմքը պահելու խնդիր: Ադրբեջանն իմիջ է ստեղծել, թե իրենք այնքան լավն են, որ ժամանակ են տալիս հարցը բանակցային ուղով լուծելու համար: Միևնույն ժամանակ աշխատանք է տարել շփման գծի երկայնքով, աշխատել է ու բանակցությունների դուրս բերել իր համար ոչ ձեռնտու կետերը, իր իմիջն է բարձրացրել արտաքին աշխարհում, օրակարգ է բերել իր համար ձեռնտու կետեր, որոնք վաղուց դուրս էին եկել օրակարգից, օրինակ՝ միջհամայնքային մոտեցման ադրբեջանական երազանքը, կամ հանրաքվեն Ադրբեջանի տարածքում անցկացնելու իր վաղեմի երազանքը»:

Բեքարյանի խոսքերով, այդ ընթացքում Հայաստանը սեփական հանրության մեծ կեղտոտ ցեց է մտցրել, որ մեզ համար կենցաղից կարևոր բան չկա, իսկ դրանից դուրս ամեն ինչը գլխացավանք է. «Մի հատ նայեք, թե ինչն է թոփ թեմա դարձնում վարչապետը: Ընդամենը մի քանի օր առաջ մենք զինադադարի խախտման դեպք ունեինք, բավականին երկար կրակոցներ, սակայն արձագանք չեղավ վարչապետի կողմից, նա ուղիղ չմտավ, քանի որ դա գլխացավանք է, դա պետք է դուրս բերել հանրային դիսկուրսից»:

Գործչի խոսքերով, երբ Հայաստանում ինչ-որ կարևոր հարց է բարձրացվում, իշխանական շրջանակներից միանգամից այլ հարցով շեղում են թեման:

Նույն շարքից