Տեսանյութեր Քաղաքական 

Հայաստանում ստեղծվում է ընտանիքապետություն, որտեղ բոլորը պարտավոր են ենթարկվել մեկ ընտանիքի կամքին. Միհրան Հակոբյան

Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները մի կողմից հնարավորություն էին, սակայն մյուս կողմից մենք ունեցանք 1,5 տարվա կորսված ժամանակահատված: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնում «Հայաստանը 2020-ի նախաշեմին. մարտահրավերներ, հնարավորություններ, զարգացման սցենարներ» խորագրով տարեվերջյան համաժողովի ժամանակ հայտարարեց Միհրան Հակոբյանը:

«Մենք ժամանակ ենք կորցրել թե՛ ներքին քաղաքականության, թե՛ տնտեսական ռեֆորմների, թե՛ արտաքին քաղաքականության բնագավառներում: Հիմա մենք կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանությունը ոչ մի բանի ունակ չէ: Հայաստանում տեղի չի ունենում ոչ մի բան՝ ոչ տնտեսական բարեփոխումներ, ոչ փոփոխություններ սոցիալական կյանքում»,-ասաց Հակոբյանը:

Բանախոսի խոսքերով, 2018 թվականի պետական հեղաշրջումից հետո այն ոգևորությունը, որը կար նույնիսկ սփյուռքում, մեծ փուչիկ էր՝ չկա հայրենադարձություն, արտագաղթը շարունակվում է նույն տեմպերով. «Պետք է հիմա արձանագրել, որ իրականում հայրենադարձության չլինելը և արտագաղթը կապված չէին ոչ իշխանության որակի, ոչ տարվող քաղաքականության, ոչ էլ անձերի հետ: Պատճառները շատ ավելի համակարգային են ու խորքային: 2020 թվականին, երբ մեր հասարակությունը պատրաստ կլինի իմաստների և ծրագրերի քննարկմանը, կխոսենք ու կհասկանանք, թե ինչու մեր երկրից կա արտագաղթ, ինչպես պետք է այն կասեցնել և կազմակերպել հայրենադարձություն: Պետք է մեզ հարց տանք՝ կարող ենք արդյո՞ք մենք կազմակերպել հայրենադարձություն»:

«Հիմա մենք կարող ենք ֆիքսել, որ Նիկոլ Փաշինյանը, նրա համակիր, համախոհ, հենարան քաղաքական շրջանակները և արտասահմանյան ֆինանսավորմամբ ՀԿ-ները, որոնք տարիներ շարունակ խոսել են մարդու իրավունքների մասին խաբել են, դա միֆ է: Հայաստանում չի հարգվում մարդու իրավունքները, իսկ այսօրվա իշխանությունները չեն հարգում ժողովրդավարության ամենատարրական սկզբունքները, կա զրո հարգանք: Կա երկակի ստանդարտներով արդարադատություն, կա քաղաքական ու հանրային կյանքը սեփականաշնորհելու, յուրացնելու մղում, որպեսզի կառուցվի այն ընտանիքապետությունը, որը մենք այսօր տեսնում ենք: Այսօրվա դրությամբ մենք կարող ենք ֆիքսել, որ Հայաստանում ստեղվծում է ընտանիքապետություն՝ մեկ ընտանիք պետություն, որտեղ բոլորը պարտավոր են հարգել այդ ընտանիքի կամքը»։

Նույն շարքից