Տեսանյութեր Քաղաքական 

Նախկին իշխանություններին մոտ կանգնած պատեհապաշտները կամ լուռ են, կամ հովանավորում են վարչապետի ընտանիքին պատկանող հիմնադրամների գործունեությունը. Միհրան Հակոբյան

Նախկինում այո լավ չէր, սակայն դա չի նշանակում, որ հիմա լավ է: Հիմա ավելի վատ է: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնում «Հայաստանը 2020-ի նախաշեմին. մարտահրավերներ, հնարավորություններ, զարգացման սցենարներ» խորագրով տարեվերջյան համաժողովի ժամանակ հայտարարեց Միհրան Հակոբյանը:

«Հիմա կարող էր լավ լինել, սակայն կա ժամանակի կորուստ»,-ասաց Հակոբյանը:

Բանախոսի խոսքերով, նախկին իշխանության և նրա շուրջ պտտվող քաղաքական շրջանակներից, ովքեր քաղաքական գործիչներ են եղել, ովքեր կոռուպցիայի մեջ չեն եղել, այսօր ակտիվ քաղաքական պայքարի մեջ են, իսկ ովքեր վախենալու բան ունեն, ովքեր թալանի մեջ եղել են, կամ ձայները կտրած տանը նստած են, կամ հովանավորում են երկրի վարչապետի ընտանիքին պատկանող հիմնադրամների գործունեությունը. «Սա կարևոր ջրբաժան է, որպեսզի հետո հասարակությունը կարողանա իրերն իրենց անուններով կոչել»:

Նույն շարքից