Տեսանյութեր Քաղաքական 

Սերժ Թանկյանն ու Արսինե Խանջյանը պետք է պատասխան տան. Միհրան Հակոբյան

2020 թվականին հայկական սփյուռքը պետք է պատասխանի հարցին, թե ինչու հիմա չի վերադառնում: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնում «Հայաստանը 2020-ի նախաշեմին. մարտահրավերներ, հնարավորություններ, զարգացման սցենարներ» խորագրով տարեվերջյան համաժողովի ժամանակ հայտարարեց Միհրան Հակոբյանը:

«Ի վերջո, եթե այս երկրում չեք ապրելու, ինչո՞ւ եք այսքան թույն ու թարախ լցնում համացանցում: Արդյո՞ք սրա համար պատասխանատվություն զգում են: Սերժ Թանկյանը, ով Սփյուռքի Պողոսի դասական տարբերակն է դարձել, 2020 թվականին ի վերջո բարձր մակարդակով պետք է պատասխան տա: Հայկական Սփյուռքը 2018-ին խորհրդանշել են Սերժ Թանկյանն ու Արսինե Խանջյանը: Նրանցից մեկը վարչապետին խոստացել է բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: Մյուսը կարծես թե բան չի խոստացել, սակայն, երբ Հայաստանի փողոցներում խառնակչություն է լինում, տեսախցիկներով գալիս է: Նրանք պարտավոր են գալ այստեղ ապրել, կամ ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում»,-ասաց Հակոբյանը:

Քաղաքական գործիչը վստահ է՝ Սփյուռքի այն շրջանակները, որոնք տարիներ շարունակ բողոքել են, հիմա իրենց չվերադառնալու համար մեղադրելու են Նիկոլ Փաշինյանին և սկսելու են նոր կուռք փնտրել:

Նույն շարքից