ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Ռոբերտ Մելքոնյանն իր էջում գրում է.
«Պատահաբար, օրերս հեռուստատեսությամբ մի երկու տեսանյութ դիտեցի, որտեղ ԱՄՆ-ի միասեռական դեսպանը դեսպանատան «կատարին» իր երկրի դրոշի կողքին առոք-փառոք տեղադրել է ԼԳԲՏ համայնքի բազմագույն դրոշը:
Երբ միասեռական միանձնուհին եկեղեցու պատին՝ մուտքի մոտ ամրացրել է այդ նույն դրոշը...Երբ մի քանի փոքրամասնականներ մեկ այլ եկեղեցու գմբեթին տեղադրել են այդ նույն բազմերանգ դրոշը և այդ դրոշը հանող հավատացյալ քաղաքացու՝ ԼԳԲՏ համայնքի բողոքի հիման վրա, Արևմուտքի դեմոկրատիայի օրրանի փառապանծ դատարանը սպառնում է 16 տարվա ազատազրկմամբ: Այն դեպքում, երբ ԱՄՆ-ի պետական դրոշը այրելու, վնասելու դեպքում ոչինչ չի սպառնում և չես պատժվում...
Հիմա հասկացա՞ք չարիքն ու սպառնալիքը և հիվադագին դրսևորման վտանգներն ու հնարավոր հետևանքները:
Ես ոչինչ չունեմ միասեռականների հանդեպ, թող յուրաքանչյուր քաղաքացի ինքը որոշի իր անելիքն իր անկողնում և այդ անկողնի կեղտոտության աստիճանը: Սակայն, երբ նրանք այդ կեղտը փորձում են պարտադրել, տարածել, պրոպագանդել աջ ու ձախ՝ նույնիսկ անչափահասների, դեռահասների շրջանում, փորձում մուտք գործել մանկապարտեզներ, դպրոցներ, ապա այդ ամենի դեմն առնել է պետք...Հատկապես, երբ սորոսական իշխանավորները իրենց թևերն են փռում և նմաններին սիրով պաշտպանում...
Ակտիվ ու անզիջում պայքար է պետք, այլապես ուշ կլինի...
Եվ դա բոլորիս խնդիրն է...Միասնական ու հետևողական...»: