Երբ 2016 թվականի հուլիսի ահաբեկչական հարձակում եղավ ոստիկանական գնդի դեմ ու զոհվեց երեք ոստիկան, վիրավորվեցին շատ ոստիկաններ, ինչի մասին չի խոսվում, ոչնչացվեց պետական գույք, այդ օրերին Արսինե Խանջյանը տեսախցիկը ձեռքին փորձում էր ճեղքել ոստիկանական պատը, չենթարկվել ոստիկանական պահանջներին, հրահրում էր մարդկանց դուրս գալ փողոց, ինչի համար բերման ենթարկվեց ՀՀ ոստիկանություն, որտեղ ասաց, որ ֆիլմ է նկարահանում ՊՊԾ գնդի տարածքում՝ հանցագործության դեպքի վայրում, որտեղ երեք մարդ է սպանված: Կա՞ այստեղ ինչ-որ մեկը, ով այդ ֆիլմը տեսել է, եթե չկա, ես առաջարկում եմ արձանագրել, որ Արսինե Խանջյանը ստախոս է: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնում «Հայաստանը 2020-ի նախաշեմին. մարտահրավերներ, հնարավորություններ, զարգացման սցենարներ» խորագրով տարեվերջյան համաժողովի ժամանակ հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:
Բանախոսներից Միհրան Հակոբյանն ասաց, որ Արսինե Խանջյանը, ում Հայաստանում այդքան արժեվորել են, անձնագրեր են տվել, երբ Հայաստանում խառնակչություն է լինում, նաև՝ մարդասպանություն, իր տեսախցիկով գալիս է Հայաստան, մարդկանց բացատրում է, թե ով է ճիշտ, ով սխալ, ով արդար, ով թալանչի. «Դրանից հետո ծափ է տալիս, իր անձնագիրը ստանում ու գնում: Արսինե Խանջյանին իր տեսախցիկով հաջորդ խառնակչության ժամանակ կտեսնեք՝ իր տեսախցիկով հերթական ֆիլմը նկարահանելուց, որը որևէ մեկը կրկին չի տեսնի»: