Բելառուսում առգրավվել է հերոինի ամենամեծ խմբաքանակը։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Բելառուսի ՆԳՆ մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովային։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է գերատեսչության Յութուբյան ալիքում։
Ըստ Չեմոդանովայի, հանցավոր խմբի չեզոքացման և թմրանյութի առգրավման գործողությունն իրականացվել է նոյեմբերի վերջին: Մասնակցել են Թմրամիջոցների վերահսկման և թրաֆիքինգի դեմ պայքարի ՆԳՆ գլխավոր կառավարման աշխատակիցները, ինչպես նաև «Алмаз» հատուկ նշանակության ջոկատայանինները։
Գործողությունների արդյունքում բերման են ենթարկվել չորս քաղաքացի՝ երեք տղամարդ և մեկ կին: Իրավապահները Մինսկի կենտրոնում վարձակալած տարածքում հայտնաբերել են 550 կգ հերոին պարունակող թաքստոց: