Սաուդյան Արաբիայում լրագրող Ջամալ խաշոգջիի սպանության գործով 5 մարդու մահապատժի են դատապարտել: Այս մասին հայտնում է Ալ Արաբիան:
Եվս երեք քաղաքացի դատապարտվել է ազատազրկման:
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի նախկին խորհրդականին քննության ժամանակ հարցաքննել են, սակայն նրան մեղադրանք չի առաջադրվել: Ամեն դեպքում Ալ-Քահթանին զրկվել է իր պաշտոնից:
Դատարանը բավարար ապացույցներ չի գտել, որպեսզի մեղավոր ճանաչի Սաուդյան Արաբիայի հետախուզության ղեկավարի նախկին տեղակալ Ահմադ ալ-Ասիրիին: Նա ևս ազատվել է պաշտոնից:
Հիշեցնենք, որ Խաշոգջին սպանվեց 2018 թվականի հոկտեմբերի 2-ին, Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում: