Հասարակություն 

Ինչի մասին է երազում Վահե Էնֆիաջյանը և որտեղ է պատրաստվում դիմավորել Ամանորը

Ամանորն ունի յուրահատուկ խորհուրդ: Մարդիկ սկսում են երազանքներ պահել, հավատալ հրաշքներին: Տոներին ընդառաջ Analitik.am-ը պատրաստել է Ամանորյա հարցազրույցների շարք, որի շրջանակներում խոսել է ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հետ, ով Ամանորը դիմավորելու է Հայաստանում՝ ընտանեկան միջավայրում:

Պարզեցինք նաև, որ պարոն Էնֆիաջյանը նույնպես հավատում է Ամանորյա հրաշքների. «Հրաշքներին միշտ էլ պետք է հավատալ՝ անկախ Ամանորի հանգամանքից: Ամենակարևոր սպասելիքս այն է, որ մեր երկրում լինի խաղաղություն, լինեն երկար սպասված հարցերի լուծումները, իսկ բոլորի ընտանիքներում համերաշխություն տիրի, բոլորը լինեն առողջ և երջանիկ: Թող իրականանան բոլորի երազանքներն ու նպատակները»:

Նվերներ ստանալ սիրում են բոլորը: Լինում են նաև նվերներ, որոնք հիշվում են ամբողջ կյանքի ընթացքում: Դրանք լինում են նյութական և հոգևոր:

Մեզ հետ զրույցում ԲՀԿ փոխնախագահն ասաց, որ իր համար նախընտրելի նվերը ջերմ զգացողություններ պարգևելն է. «Այս հարցին մի քիչ այլ կերպ եմ նայում. ոչ թե նյութական նվեր եմ սպասում կամ նյութական նվերների մասին կուզեմ խոսել, այլ՝ առհասարակ ջերմ տպավորությունների, ջերմ զգացողությունների, որոնք կարող եմ ես նվիրել և կարող են ինձ նվիրել»:

ՀՀ քաղաքացիներին, Արցախի մեր հայրենակիցներին և Սփյուռքաբնակ հայերին պարոն Էնֆիաջյանը մաղթեց լինել առողջ ու երջանիկ. «Մեր երկրում թող լինի խաղաղություն, ունենաք տնտեսական աճ, մեծ զարգացումներ, հաջողություններ՝ բոլոր ոլոտներում և ամենակարևորը՝ թող բոլորի ընտանիքներում տիրի խաղաղությունն ու գերիշխի սերը»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից