Արկադի Ռոտենբերգի ներկայացուցիչը պատմել է այն մասին, թե ինչու է գործարարը գիշերային ժամին զանգահարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Գործարարի ներկայացուցչի խոսքերով, վերջինս Պուտինին զանգահարել է Ղրիմի կամրջի կառուցման ամենաբարդ ժամանակահատվածներից մեկում: Նա զանգահարել է ու տեղեկացրել, որ տվյալ փուլի համար կարևորագույն խնդիրը լուծված է:
Այսօր բացվեց Ղրիմի կամրջի երկաթգծային հատվածը: Բացման արարողության ժամանակ Պուտինը հիշել է նաև Ռոտենբերգի գիշերային զանգի մասին. «Ձեր հիմնական ղեկավարը՝ Ռոտենբերգ սովորական ռուսական ազգանունով, գիշերը զանգահարեց ու բարակ ձայնով ասաց, որ ես հարցրել եմ իրեն: «Դու ինչ է, հարբե՞լ ես»,-հարցրեցի ես: «Ոչ»,-ասաց նա»,-հիշել է Պուտինը՝ կատակելով ներկաների հետ: